Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը կիսվել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռոստովի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով, որը տեղի կունենա մարտի 9-ին:
«Հաճելի է, որ իմ հայրենակից Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս բարձրակարգ ակումբում: Ես չեմ պատրաստվում թերագնահատել ոչ նրան, ոչ էլ մյուս ֆուտբոլիստներին: «Մանչեսթեր Յունայթեդում» վտանգավոր ֆուտբոլիստներ են հավաքված:
Վաղը մարզադաշտում ներկա կլինեն բազմաթիվ հայեր, ովքեր հոգով Մխիթարյանի հետ կլինեն: Սակայն ես նրանց տեսել և պայմանավորվել եմ, որ իրենք պետք է հայերենով գոռան. «Հենրիխ, մի խփիր»»,- Դանիլյանցի խոսքն է մեջբերում Чемпионат-ը: