«…Հաղթեցինք միայն այն ժամանակ, երբ մեր զոհված ընկերոջը խղճալու փոխարեն նրան սպանողներին մորթեցինք…»
Advertisement 1000 x 90

«…Հաղթեցինք միայն այն ժամանակ, երբ մեր զոհված ընկերոջը խղճալու փոխարեն նրան սպանողներին մորթեցինք…»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խեղճ «հայի» նկատմամբ ես չունեմ ոչ մի համակրանք, էդ խեղճերի պատճառով է, որ էս օրին ենք… Հայը չի կարող խեղճ լինի, աղքատ, հիվանդ կամ հաշմանդամ կարող է լինել, բայց խեղճ չպետք է լինի:

Խեղճի դիմակի տակ որպես կանոն թաքնվում են փոքրոգի կեղծավոր շները, ովքեր իրենց արժանապատվությունը, սրբությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Հայրենիքը պատրաստ են ծախել հանուն մի կտոր հացի:

Փողոցում ողորմություն խնդրող «խեղճին» հետևեք ու տեսեք՝ ինչ է նա խոսում իրենց «խեղճերի» բանդայի նոր անդամի կամ իրենից «խեղճի» հետ:

Խեղճը դա վախկոտն է, ով միշտ սպասում է, թե դիմացինը պետք է իր փոխարեն ամեն ինչ անի, նրա հիմնական զենքը հենց դիմացինի խիղճն է, բայց տուր նրան հնարավորություն և իշխանություն, տես ոնց են քեզ խաչում ու այրում` վերջին 26 տարիների իշխանավորների մեծ մասը ձեզ օրինակ: Էդ խեղճերն են ում գազելներով տանում են ընտրության, որ իրենց տեսակին վերընտրեն, ու փորձիր էդ « խեղճին » ասել, որ սխալ է վարվում տես ոնց է աչքերդ հանում իր կեղտոտ եղունգներքվ 5000-ի համար:

Իշխանությունը չի կարող խեղճացնել հոգով ուժեղին, ոչ սովի մատնելով, ոչ զենքով ոչ էլ ճնշելով… Քեզ չեն կարող ստիպել հնդկական սերիալ նայել, չեն կարող ստիպել թուրքական մուղամ լսել հայերեն բառերով, չեն կարող ստիպել ընտրել քեզ թալանողին և չեն կարող ստիպել լինել անազնիվ, դու ինքդ ես ընտրում` քո որոշումն է լինել խեղճ ու կրակ ողորմելի:

Մենք ուզում էինք, որ մեզ խղճան- մեզ կոտորեցին մենք ուզում էինք, որ մեզ ձեռք մեկնեն՝ մեզ աքացի տվեցին ու հաղթեցինք միայն այն ժամանակ, երբ մեր զոհված ընկերոջը խղճալու փոխարեն նրան սպանողներին մորթեցինք: Ես խեղճին չեմ խղճում, հայը խեղճ չի!!!»: