«Հայոց Ազգային Գվարդիա»-ի ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակվել հիշյալ կազմակերպության շտաբ այցելած հայր և որդու մասին, ովքեր բանակի հանդեպ մեր ժողովրդի սերը փորձել են օգտագործել իրենց անձնական շահի, այլ կերպ ասած, գումար պոկելու համար:
«Այսօր Հայոց Ազգային Գվարդիայի շտաբ էին այցելել հայր և որդի (ազգանունները այս անգամ չենք հրապարակի), ովքեր ներկայացան որպես ՀՀ զինուժում պայմանագրային ծառայող և դրամական օգնություն էին խնդրում ծառայության վայր հասնելու համար,- գրել է ռեժիսոր Արշակ Զաքարյանը,- Սա արդեն երկրորդ անգամն էր, որ տվյալ անձը (հայրը) բանակային որդու անունից գումար էր խնդրում: Առաջին անգամ ընդառաջել էինք, բայց այս անգամ կասկածեցինք նրանց պատմության վրա և արդյունքում պարզվեց, որ սովորական սրիկաներ են, ովքեր բանակի հանդեպ ժողովրդի սերը փորձում են օգտագործել իրենց օգտին: Հավանական է, որ այս խաբեբաները շատ տեղերում են հանդես գալիս որպես խեղճ զինվորական, ով կարիքի մեջ է, դրանով իսկ պատվազրկելով մեր բանակը, խաբեությամբ գումար շորթում քաղաքացիներից: Ճանաչեք նրանց դեմքով, որպեսզի չհամարձակվեն այլևս բանակի անունից գումար մուրալ…»:
asekose.am