Իկեբանայի վարպետության դասեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իկեբանայի վարպետության դասեր

Այսօր Գեղարվեստի Պետական Ակադեմիայում տեղի է ունեցել Իկեբանայի վարպետության դասեր: Դասերը վարում էր Մոսկվայից ժամանած Իկեբանա Իկենոբոյի պրոֆեսոր, թեյախմության ծիսակարգի վարպետ Միդորի Յամադան: Բաց դասին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Էյջի Տագուչին, Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր՝ Արամ Իսաբեկյանը, հյուրեր:

Վարպետաց դասերը նախաձեռնել է հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնը, որի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները, իսկ փոքրիկ երգչախմբի անդամները հանդես եկան ճապոնական երգով, որը Հայաստանում առաջին անգամ էր կատարվում: