«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 12.00-18.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: