Գեղարքունիքի մարզում ուժեղ քամիների պատճառով ճանապարհներ չեն փակվել
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում ուժեղ քամիների պատճառով ճանապարհներ չեն փակվել

Գեղարքունիքի մարզում մարտի 11-ին և 12-ին գրանցված ուժեղ քամիների հետևանքով միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության  ճանապարհներ չեն փակվել, չի խոչընդոտվել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, մարզի տարածքում սկսված ձյան հալոցքը քամիների ազդեցությամբ  ավելի է արագացել, իսկ ձյան շերտը  բարակել ու ավելի է կոշտացել, ինչը չի կարող քամու ուժի ազդեցությամբ կուտակվել ճանապարհներին:

«Ջերմաստիճանը  Գեղարքունիքում  տաքացել է, տեղացած թույլ ձյունը հալվում է անմիջապես, ուժեղ քամիներն արդեն չեն ուղեկցվում բքով: Մարզի բոլոր ճանապարհներն ազատ են ձյան ծածկույթից: Հիմա մեզ անհանգստացնողը ձմռան ցուրտ եղանակի պատճառով առաջացած փոսերն են, որոնց նորոգման համար կպահանջվի ոչ քիչ միջոցներ: Եղանակային պայմանները հիմա թույլ չեն տալիս՝ փոսային նորոգումներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ, փոսային նորոգումները կսկսվեն ապրիլի սկզբներից»,- նշեց Գևորգ Խաչատրյանը:

 Խոսրով Խլղաթյան