Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի և կառավարության ճնշմանը և հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների:Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
Այդ համաձայնությունն, ըստ էության, տրվում է առանց խնդիրների, այնպես որ, ըստ երևույթին, արդեն առաջիկա ժամերին վարչապետ Թերեզա Մեյի համար ոչ մի կարգի արգելքներ չեն լինի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրարկման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: