Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք ծիծաղում եք, որ մարդիկ ինչ հարցով ասես Ծառուկյանին են դիմում` օգտվելով քարոզարշավին նրան տեսնելու հնարավորությունից։ Այսօր նույնիսկ խորհուրդ են հարցրել, թե ոնց անեն, որ յոթ տարի է ինչ երեխա չեն կարողանում ունենալ… Լացելու բան ա։
Անտեսված լինելու արդյունք ա։
Ընտրությունները կանցնեն, նոր պատգամավորներ կընտրվեն ու տարբեր պաշտոնյաներ կնշանակվեն, իսկ մարդիկ էլի կմնան իրենց դարդերի հետ միայնակ։
Երբ չկա համակարգ, քաղաքացու մեջքի հետևում չկա պետություն, չի կարող լինել գիտակցված որակյալ քվե»։