Ձնամրրիկը վրա է հասել ԱՄՆ-ի հյուսիս – արևելքի համար անոմալ տաք հունվարից և փետրվարից հետո, երբ ջերմաստիճանը բազմիցս բարձրանում էր Ցելսիուսի 20 աստիճանից վեր: Մարտի 13-ին և 14-ին սպասվում են սեզոնի համար արտասովոր ցածր ջերմաստիճաններ (Ցելսիուսի մինուս 4 – մինուս 2 աստիճան): Երկրի արևելյան ափի վատ եղանակի գոտում, ինչպես սպասվում է, կհայտնվեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Ավելի վաղ նշվել էր, որ, ինչպես սպասվում է, բացի ատլանտյան ափից, ձյան տեղումներ կլինեն Մեծ հարթավայրերի հյուսիսում և այսպես կոչված Միջինատլանտյան տարածաշրջանում: Ձյուն է սպասվում հյուսիսում Բոստոնից և Նյու Յորքից մինչև Բալթիմոր և Ֆիլադելֆիա, իսկ ձյան և անձրևների միջև սահմանը կանցնի Վաշինգտոնից հարավ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: