Բուշ Կրտսերի վրձնած նկարներով գիրքը բեսթսելեր է դարձել
Advertisement 1000 x 90

Բուշ Կրտսերի վրձնած նկարներով գիրքը բեսթսելեր է դարձել

«Արիության դիմանկարներ» գիրքը, որում մեկտեղված են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի վրձնի գործերը, դարձել է բեսթսելեր: Այդ մասին հայտնել է Artnet պորտալը:

Ալբոմում տեղ են գտել ամերիկյան բանակի վետերանների 66 դիմանկարներ, որոնց հետ Բուշը շփվել է իր կարիերայի ընթացքում:

«Ես անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրին, ում նկարել եմ: Ստեղծելով դիմանկարներ՝ ես մտածում էի այդ մարդկանց ծագման, նրանց ծառայության, նրանց ստացած վերքերի և նրանց ապաքինման մասին»,- նշել է նախկին նախագահը:

Այն նկարիչների թվում, որոնք առավել մեծ ազդեցություն են ունեցել նկարելու իր ոճի վրա, Բուշ Կրտսերը նշել է Լյուսիեն Ֆրեյդին, Ուեյն Թիբոյին, Ջեյմի Ուայեթին, Ֆերֆիլդ Փորթերին, Ռեյ Թյոռներին և Հոաքին Սորոլիուին:

Գիրքը վաճառքի է հանվել փետրվարի 27-ին: Այն, ըստ Publishers Weekly-ի վարկածի, առաջին հորիզոնականն է զբաղեցնում նոն-ֆիքշն ժանրի բեսթսելերների շարքում:

2014 թվականին Ջորջ Բուշ Կրտսերը ներկայացրել էր աշխարհի երկրների ղեկավարների՝ իր ձեռքով արված դիմանկարների պատկերասրահը, ղեկավարներ, որոնց թվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բուշ Կրտսերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահն է: Նա պետության ղեկավարն է եղել 2001-2009 թվականներին:

 



Նման նյութեր