«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ քիչ առաջ փակել են Տիգրան Մեծի պողոտան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները պահանջում են, որ կառավարությունից իրենց մոտենան պատասխանատուները և կոնկրետ պատասխան տան, թե երբ են տալու իրենց հասանելիք բնակարանները, որոնց համար իրենք գումար են վճարել:
Բնակիչներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները նրանց ուով դուրս բերեցին ճանապարհի երթևեկելի մասից:
Այս պահին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայի մայթերին երկու կողմից պատ են կազմել:
Հիշեցնենք, որ 2004թ. Երևանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչև հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։