Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած անհույս գործ է, բայց մի անգամ էլ փորձեմ։
Ուրեմն, տիկնայք եւ պարոնայք ոչմիթիզականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՉԻ ԿԱՐՈՂ տարածք հանձնել, ՉԻ ԿԱՐՈՂ «Ղարաբաղը ծախել», ՉԻ ԿԱՐՈՂ ծովից ծով Հայաստան ստեղծել, որովհետեւ ԻՆՔԸ 1998 թվականից Հայաստանի նախագահը չէ։
Ուշադրությու՛ն, հասանք ամենակարեւորին. Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է իր տեսակետները Արցախի խնդրի լուծման մասին։ ԸՆԴԱՄԵՆԸ։
Չեք ուզում, ջհանդամն ուզեք, գնացեք՝ տարածքներն էլ պահեք, էլի՛ տարածքներ գրավեք, ի՞նչ եք վայնասուն դրել։
Որովհետեւ միայն ՈՒՆԱԿ ԵՔ վայնասունի, ուրիշ ոչ մի բանի»։