Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո: Հաշտվելու գլխավոր պատճառն այն է, որ ընտանեկան վեճերը դադարել են հայտնվել մամուլում և խանգարել ամուսնալուծական դատավարությանը:
«Փիթը սկսել է իրեն շատ ավելի երջանիկ զգալ: Նա թեթևություն է զգում, որ ամեն ինչ այլևս տնից դուրս չի գալիս»,- մարտի 22-ին հայտնել է People հանդեսը: Վերջինիս տվյալներով՝ զույգի միջև տարաձայնությունների սրությունն այնպիսի նրբաբնույթ հարցերում, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը և երեխաների նկատմամբ խնամակալության կարգի սահմանունը, աստիճանաբար մարել է:
«Ծանր ժամանակներ էին, բայց նրանց հաջողվել Է հաղթահարել դրանք: Այդ ուղղությամբ աշխատանքն առաջ է շարժվում»,- հավելել Է աղբյուրը:
Այս տեղեկությունները հաստատվում են վերջերս ABC հեռուստաընկերությանն Անջելինա Ջոլիի տված հարցազրույցը: Դերասանուհին և ռեժիսորը, վերջապես, իրեն թույլ է տվել վերստին Բրեդին հիանալի հայր համարել իրենց վեց երեխաների համար:
Հունվարին 41-ամյա Ջոլին և 53-ամյա Փիթը համաձայնության են եկել հետագայում ամուսնալուծական դատավարությունը վարել բացարձակ գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: