Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:
Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել է նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրել նրանց:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է այդ այցի տեսանյութն ու լուսանկարները.
armsport.am