Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը: Տեսանյութը հրապարակել է BFMTV-ն:
Հանցագործի ավտոմեքենան շարժվում է մեծ արագությամբ, մանևրելով մյուս ավտոմեքենաների միջև, ինչից հետո թեքվում է երթևեկելի մասից և հարվածում մի քանի մարդու: Անցորդներից մեկն ընկնում է Թեմզա գետը:
Երեք մարդ է զոհվել մարտի 22-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով: Զոհվել է մի ոստիկան, մոտավորապես 40 տարեկան մի կին և 50 տարեկան մի տղամարդ: Եվս առնվազն 29 մարդ ներկայում գտնվում են Լոնդոնի հինգ հիվանդանոցներում, նրանցից յոթը ծանր վիճակում են:
Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած և ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր և նողկալի հարձակում: