Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը
Advertisement 1000 x 90

Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը

Միջերկրական ծովով 2017 թվականի սկզբից Եվրոպայի ափերին մոտեցած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը: Այս մասին նշված է Միգրացիայի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:

Մարտի 22-ի տվյալներով` ջրային ճանապարհով Եվրոպա է ներգաղթել 25 հազար 170 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Եվրոպա էր ներգաղթել 163 հազար փախստական: Այս տարի նրանց ավելի քան 80 տոկոսն ուղևորվել են Իտալիա, իսկ 2016 թվականին` Հունաստան:

Միևնույն ժամանակ եվրոպական ափերին հասնելու փորձի ընթացում 2017-ին մահացածների թիվը կազմել է 559 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց թիվն ավելացել է 4-ով` կազմելով 554: