Օզբիլիս. Գոլս նվիրում եմ Գևորգ Ղազարյանին
Advertisement 1000 x 90

Օզբիլիս. Գոլս նվիրում եմ Գևորգ Ղազարյանին

Ղազախստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ գոլի հեղինակ Արաս Օզբիլիսը հետևյալն ասաց լրագորղների հետ զրույցում.

«Լավ խաղ էր: Կարևոր հաղթանակ տոնեցինք և 3 միավոր վաստակեցինք: Շատ ուրախ եմ երկրպագուների և ամբողջ թիմի համար: Անընդհատ աշխատում եմ մարզավիճակս բարելավելու ուղղությամբ, դա միակ բանն է, որ կարող եմ անել:

Գոլս նվիում եմ Գևորգ Ղազարյանին: Հուսով եմ՝ նրա հետ ոչ մի լուրջ բան չկա և շուտով կվերադառնա խաղադաշտ: Երկրպագուները հիանալի էին: Շատ ուրախ ենք նման աջակցության համար: Մենք ամեն ինչ անում ենք նրանց ուրախացնելու համար:

Խոսելով ակումբում ելույթների մասին՝ Օզբիլիսն ասաց. «Ես կենտրոնացած եմ իմ ակումբի վրա, ինձ համար կարևոր է խաղաժամանակ ստանալը, եթե ոչ իմ ակումբում, ապա այլ տեղում: Մեկնարկային տեղի համար բարձր մրցակցություն կա, մենք շատ լավ խաղացողներ ունենք թիմում, ես էլ ծանր վնասվածք ստացա ու հիմա քրտնաջան աշխատում եմ՝ իմ մարզավիճակը ձեռք բերելու համար: Փորձում եմ բարելավել վիճակս, բայց դա հեշտ չէ: Ուժեղ դառնալու համար պետք է խաղաս:Կարող ես անընդհատ մարզվել, բայց խաղերի միջոցով ես ուժեղանում:

Խաղից հետո բոլորս շատ ուրախ էինք: Բայց միևնույն ժամանակ տխուր՝ Գևորգ Ղազարյանի ցավալի վնասվածքի համար»,- ասաց հայ կիսապաշտպանը:

armsport.am