«Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանն ընդունել է Արծվիկ Հարությունյանի` հայկական ազգային երգ կատարելու «մարտահրավերը» և ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը: Հոլովակին կից երգիչը գրել է. «Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։
asekose.am