Ռուս երգիչ և կոմպոզիտոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը` «Էսպերանտո» երաժշտական խմբի հետ երեկ մենահամերգ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը:
Tert.am Life–ը ներկա է եղել համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։
«Այնքան վաղուց չեմ եղել այստեղ: Որքան տարիներ են անցել… հնարավոր չէ հաշվել։ Ինչ երջանկություն է, որ վերջապես հասանք ձեզ։ Դրա համար առաջին հերթին շնորհակալ ենք ձեզ, որ ցանկություն ունեցաք ու ժամանակ գտաք այսօր մեզ հետ այս դահլիճում լինելու համար»,– համերգի մեկնարկին ասաց երգիչը։
Ագուտինի երկրպագուները նրան դիմավորեցին ջերմ ծափողջույններով։ Շատերը ոտքի էին կանգնել ու պարում էին։ Նրա հանդիսատեսի շարքերում նաև հայտնի մարդիկ կային։ Երգիչը ոգևորությամբ նշեց, որ հանդիսատեսի ջերմ արձագանքը լավագույն գնահատականն է իր աշխատանքին։
Ամբողջությամբ՝ life.tert.am