Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հանդիպել էին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները: Մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տոնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ:
Հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ռուսական Футбол 2 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ ռուս մեկնաբան Իգոր Կետմանովը չի կարողացել թաքցնել էմոցիաները և գովեստի խոսքեր է հղել Մխիթարյանին:
«Սա Հենրիխ Մխիթարյանն է: Սա նա է: Ո՞վ, եթե ոչ նա, պետք է խփի այսքան կարևոր գոլ: 73-րդ րոպե և Հենրիխ Մխիթարյան: Շնորհավորում են, Հենրիխ ջան»,- ասել է մեկնաբանը:
Դիմելով ղազախ պաշտպաններին՝ մեկնաբանը նշում է որ պարզապես չի կարելի այդքան հեշտ գնդակը թողնել սեփական տուգանային հրապարակում և քայլելով հետևել Մխիթարյանին:
Սիրարփի Աղաբաբյան