Քաղցկեղով տառապող կինը օգնության կարիք ունի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Քաղցկեղով տառապող կինը օգնության կարիք ունի. shamshyan.com

Երևանաբնակ հիսունհինգամյա Սուսաննա Սարգսյանը այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել է երեք զավակների: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ, այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է ստացել, ոտքը օրթեզավորվել է և 2015 թվականից մինչ այսօր նա գտնվում է այդ վիճակում, չունի քայլելու հնարավորություն, պետք է կատարվի ծնկահոդի մեգաէնդոպրոթեզավորում, որպեսզի ծնկահոդը ծալվի և ստանա հնարավորություն քայլելու: Ոտքն ամբողջությամբ այտուցված է և տիկինն անընդհատ անկողնային վիճակում է:

Զավակներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը և այլևս չունեն ոչմի ճանապարհ շարունակելու հետագա քիմիաթերապիայի կուրսն ու վիրահատությունը: Վիրահատության համար պահանջվում 7000 Եվրո, որը միայն այդ պրոթեզի արժեքն է:

Սուսաննան առաջին կարգի հաշմանդամ է: Սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուրիս հնարավորության սահմանում մեր ներդրումը կարող է փրկել նրա կյանքը փրկելու հարցում:

ՎՏԲ Հայաստան բանկում տիկին Սուսաննայի դստեր՝ Լաուրա Սարգսյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16051017653200 ՀՀ դրամ;

16051017653201 ԱՄՆ դոլար;

16051017653202 ԵՎՐՈ;

16051017653203 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22 Տիկին Սուսաննայի հեռախոսահամարն է՝ +37443 23 65 22: