Ոստիկանությանը չենթարկվելու համար դատարանը Նավալնուն 15 օրով կալանավորելու որոշում է ընդունել
Advertisement 1000 x 90

Ոստիկանությանը չենթարկվելու համար դատարանը Նավալնուն 15 օրով կալանավորելու որոշում է ընդունել

Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ադմինիստրատիվ ազատազրկման է դատապարտել (15 օրով) ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 19.3 հոդվածի հիման վրա (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածը): Նավալնու պաշտպանները որոշել են բողոքարկել դատարանի վերը նշված վճիռը:

Նախկինում նույն դատարանը նրան տուգանել էր 20.000 ռուբլով, բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:

Նշենք, որ ս.թ. մարտի 26-ին Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի Տվերի փողոցի վրա երթի ժամանակ բախվել է ոստիկանների հետ, որի արդյունքում նա հայտնվել է օրինապահ մարմինների հսկողության տակ: Բողոքի երթին տարբեր տվյալներով մասնակցել է 8-20 հազար մարդ: Մասնակիցներից շուրջ 1000 հոգի բերման են ենթարկվել:

meduza.io



Նման նյութեր