Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում չկա մի շրջան, որտեղից դուրս եկած գոնե մեկ միլիոնատեր չլինի, խոսքս հատկապես Հայաստանից դուրս ապրողների մասին է:
Գնացեք նախկին ԽՍՍՀՄ երկրներ ու հարցուփորձ արեք հայ համայնքի շրջանում, հարցրեք, թե ձեր քաղաքում կան արդյոք հարուստ հայեր ու միշտ նման մարդիկ գտնվում են, արթիկցի, մարտունեցի, ազատանցի, գորիսեցի, գավառցի և այսպես շարունակ:
Այդ մարդիկ Հայաստանից դուրս կայացել են և տիրապետում են մեծ գումարների ու հաստատ որոշակի աշխատանքի դեպքում կարող են գումարներ ներդնել իրենց ծննդավայրեում, իրենց համար մեծ գումարներ չեն 50-100հզ դոլարը, բայց նման փողերով իրենց ծննդավայրերում իսկապես օգտակար շատ գարծեր կարող են անել: Միշտ ասել եմ՝ թեկուզ իրենց կառուցած փողոցները, մանկապարտեզները, հանգստի գոտիները թող անվանակոչվեն իրենց ծնողների կամ երեխաների անուններով, թող նրանց արածի մասին խոսենք բոլորս, միայն թե գումար ուղղեն իրենց ծննդավարերին: Իրականում սա բանաձև է՝ գտնել ամեն շրջանի մեկ-երկու մեծահարուստ հայի ու կոնկրետ ծրագիր առաջարկել: Մարդիկ հաստատ կգան ու գումար կդնեն: Հայաստանից դուրս մենք հպարտանում ենք հայազգի մեծահարուստներով, նրանց ազդեցությամբ, մնում է՝ այդ մարդկանց հետ ճիշտ աշխատել»: