«Ելք»-ը աճել է. «Ժամանակ»
Advertisement 1000 x 90

«Ելք»-ը աճել է. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ մարտի 17-24-ը կատարած սոցհարցման ընթացքում՝ «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի» հարցին, ՀՀԿ-ի օգտին պատասխանել է հարցվածների 39 տոկոսը, այնինչ՝ նախկին՝ փետրվարի 22-26-ն անցկացրած հարցման արդյունքներով՝ այդ ցուցանիշը 33 տոկոս էր:

«Ծառուկյան» դաշինքի վարկանիշը նվազել է 4 տոկոսով. քաղաքական այդ ուժի օգտին կքվեարկի հարցվածների 41 տոկոսը՝ նախկին 45-ի փոխարեն: «Ելք» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 8 տոկոսը` նախկին 6-ի փոխարեն: ՀՅԴ-ի օգտին քվեարկողների թիվը անփոփոխ է մնացել` 4 տոկոս: «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին կքվեարկի հարցվածների 1 տոկոսը՝ նախկին 2-ի փոխարեն, «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին` 3 տոկոսը, «Կոնգրես և ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի օգտին` 1 տոկոսը՝ նախկին 2-ի փոխարեն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին` 3 տոկոսը` նախկին 2 տոկոսի փոխարեն և ՀԿԿ-ին ձայն կտա հարցվածների 1 տոկոսը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն: Նշենք, որ երեկ հարցումների իր արդյունքներն էր ներկայացրել նաև Գելափը:

Ըստ այդ հարցումների՝ առաջատարները շարունակում են մնալ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Քարոզարշավի 15 օրվա ընթացքում առաջատար քաղաքական ուժերը նույնն են մնացել, պարզապես քարոզարշավի մեկնարկին մի փոքր առավելություն ուներ «Ծառուկյան» դաշինքը, հիմա մի փոքր առավելություն ունի ՀՀԿ-ն, և դա կապվում է Կարեն Կարապետյանի գործոնի հետ, քանի որ վարչապետը բավականին բարձր վարկանիշ ունի: Ըստ Գելափի հարցումների՝ քարոզարշավի ընթացքում աճել է «Ելք»-ի ցուցանիշը»:



Նման նյութեր