Մարինա Թագակչյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը։ BRAVO.am-ը երգահան-հաղորդավարուհու հետ զրուցել է ոչ միայն տարեդարձի, այլև աշխատանքային նորությունների, երազանքի և ընտանիքի մասին։ Երկու դուստրերի մայրն ավելի կարևորում ու նշանավորում է փոքրիկների տարեդարձերը, քան՝ իրենը.«Մեծ խնջույք չենք անելու, միայն մտերիմների հետ կհավաքվենք։ Կեսգիշերին ամուսինս տորթով տուն եկավ, երեխաներն ուրախությամբ ընդունեցին ու մոմերը փչեցին: Մեծ աղջիկս բոլորին հայտարարում է, որ մամայի ծնունդն է:)»:
Հոբելյարի ամենամեծ ցանկությունը սեփական բնակարան ունենալն է.«Ինձ համար շատ կարևոր հարց է, կարծում եմ՝ դեռևս անիրականանալի երազանք է։ Հիմա վարձակալած առանձնատանն ենք ապրում, իսկ ես համաձայն եմ թեկուզ փոքր, բայց մեր սեփական բնակարանի:)»:
Երգահան-հաղորդավարուհին շուտով կվերադառնա հեռուստաեթեր. «Տիգրանի հետ կվերականգնենք «Կռվախնձոր» ծրագիրը, կամ եթե միայնակ վարեմ, նմանատիպ հաղորդում կլինի։ Փորձը ցույց տվեց, որ այլ ձևաչափի հաղորդումն ինձ հարմար չէ, կարևորում եմ, որ քննարկվող լինի, թերություններ մատնանշի, ասելիք ունենա, թեկուզ քննադատություններ հնչեն։ Չեմ ցանկանում պարզապես եթերում երևալ և ավելորդ եթերաժամ զբաղեցնել, որ նայելիս ալիքը փոխեն։ Այժմ տեխնիկական խնդիրներն ենք լուծում: Եթե Տիգրանի հետ միավորվենք, անվանումը կպահպանենք»։