ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիմել երկրի առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին և խորհուրդ ստանալ իր ժողովրդականության վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը:
«Ես չպետք էի այդ մասին խոսեի, բայց նրա վարկանիշներն անցած շաբաթ երկինք են հասել: Ի՞նչ Էր դա… Նա պետք է ինձ բացի իր գաղտնիքը»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի International Women of Courage Award պարգևի հանձնման արարողության ժամանակ, որն ամեն տարի շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև անարդարության, ռասայական ու գենդերային անհավասարության դեմ պայքարի համար:
Այն ժամանակ, երբ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը շարունակում է իջնել. ներկայում այն, ըստ Gallup-ի վերջին հարցման արդյունքների, 35 տոկոսի նշագծին է, նրա կնոջ՝ Մելանյայի վարկանիշները սրընթաց աճում են: CNN/ORC-ի վերջին հարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 52 տոկոսը հավանություն է տալիս առաջին տիկնոջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: