![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/03/asdaf-1.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական աղմկահարույց հրապարակումն է կատարել` Instagram-ի իր էջում հրապարակելով «Բենջամին Բատոն» խորագրով լուսանկար:
Բենջամին Բատոնը Դևիդ Ֆինչերի ֆիլմի հերոսն է: Նա ամեն օր ավելի երիտասարդ էր դառնում:
35-ամյա Իբրահիմովիչը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Անցկացրած 41 խաղում նա խփել է 26 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: