Մոսկվայում հայկական ֆուտբոլային ակումբ է բացվել, որը ստացել է «Արարատ» անունը:
Այս մասին հայտնի է դարձել «ArmSport.am»-ին:
Նոր թիմը ստեղծվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ և արդեն լիզենզավորում է ստացել: Թիմը հանդես կգա Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի՝ «Մոսկվա» գոտում, իսկ իր հանդիպումները կանցկացնի քաղաքային «Սպարտակովեց» մարզադաշտում:
Թիմը, ուրում հանդես կգան ինչպես ռուս, այնպես էլ հայ ֆուտբոլիստներ, իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 13-ին՝ մրցելով «Զելենոգրադի» հետ:
Մինչև այդ էլ պաշտոնական տեղեկատվություն կլինի ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ՝ ակումբի ղեկավարների վերաբերյալ: