Գեղասահքի ԱԱ. Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը եզրափակիչ չմտավ
Advertisement 1000 x 90

Գեղասահքի ԱԱ. Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը եզրափակիչ չմտավ

Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր սառույցը տրամադրվել է պարային զույգերին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում վաստակել է 51.39 միավոր, տեղ չի զբաղեցրել 20 լավագույնների մեջ և եզրափակիչ չի անցել: