Հանրապետության տարածքում ապրիլի 1-ին սպասվում են կարճատև տեղումներ անձրևի տեսքով
Advertisement 1000 x 90

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ին սպասվում են կարճատև տեղումներ անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում` ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ: Ապրիլի  2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում և ապրիլի 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ  ապրիլի  4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի  2-ին կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ապրիլի 1-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրև: Ապրիլի 3-ի ցերեկը եւ ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: