Ուղիղ 110 տարի առաջ՝ 1907 թ. մարտի 31-ին ծնվել է լեգենդար կոնյակագործ Մարգար Սեդրակյանը. մարդ, ում շնորհիվ հայկական կոնյակագործությունն ու ARARAT կոնյակները միջազգային փառք, հեղինակություն և բազմաթիվ մեդալներ ձեռք բերեցին: Մարդ, ով լավագույն գիտակ-կոնյակագործի համբավ էր վայելում աշխարհի տարբեր անկյուններում, և ում հոտնկայս ծափողջույններով էին դիմավորում կոնյակի հայրենիքում՝ Ֆրանսիայում:
«Հայաստան», «Դվին», «Տոնական», «Նաիրի»… Մեծանուն վարպետի ստեղծած գլուխգործոցներից յուրաքանչյուրը Հայաստանի յուրօրինակ դեսպանն է ողջ աշխարհում և հարգանքի տուրք՝ Հայաստանի դարավոր մշակույթին ու պատմությանը…