Որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման անսարքությունները ԿԸՀ քարտուղարը պատճառաբանում է կապի խափանմամբ
Advertisement 1000 x 90

Որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման անսարքությունները ԿԸՀ քարտուղարը պատճառաբանում է կապի խափանմամբ

Հայաստանի Հանրապետությանկենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱրմենՍմբատյանի վստահեցմամբ` որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակման չապահովումը կապված է կապի խափանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմեն Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ երեկ էր պարզել, որ բոլոր 1500 ընտրատեղամասերում տեղադրված են տես ախցիկներ, և դրանց 95 տոկոսում ուղիղ հեռարձակումն ապահովված էր:

«Ես անձամբ ստուգել եմ դրանց սարքինությունը: Երևանում օպտիկական կապի միջոցով է տեղի ունենում ուղիղ հեռարձակումը և ավելի որակյալ է: Կան վայրեր, որտեղ ռադիոկապի միջոցով է դա արվում, և կարող են լինել խափանումներ, քանի որ այդ կապը հուսալիություն չունի: Կայքը, որտեղ կարելի է հետևել ուղիղ հեռարձակմանը, սկզբից այնպիսի մուտք էր ունեցել, որ այնտեղ էլ էին խնդիրներ առաջացել: Կարծում եմ, բնական է, քանի որ այսպիսի աննախադեպ ուղիղ նկարահանում Հայաստանում դեռ չի եղել»,- ասաց Սմբատյանը` վստահեցնելով,  որ կապի խափանումները ԿԸՀ-ի հետ որևէ կապ չունե ն, քանի որ իրենք միայն աջակցում են այն ընկերությանը, որն իրականացնում է ուղիղ հեռարձակման գործընթացը: Նրա խոսքով` ընկերությունը մրցույթի շնորհիվ շահել է կոմերցիոն ծրագիրը, և նրանց համար ևս կարևոր է այդպիսի լարվածության տակից պատվով դուրս գալը, քանի որ նրանց համար կարևոր է կազմակերպության եկամուտն ու հեղինակությունը:

ԿԸՀ հանձնաժողովի քարտուղարի վստահեցմամբ` քաղաքական որևէ բան այստեղ փնտրել հնարավոր չէ. այն զուտ տեխնիկական է:

«Բոլոր ռիսկերը հնարավոր չէ նախօրոք հաշվարկել: Հեռարձակումն ապահովող ընկերության հետ անընդհատ կապի մեջ ենք և փորձում ենք օգնել նրանց, հուշում ենք կահավորել ընտրատարածքները, որպեսզի ամեն ինչ տեսանելի լինի»,- ասաց նա:

Սմբատյանի խոսքով՝ հատուկենտ տեղամասերում են կապի խափանումներ տեղի ունեցել, որոնք կարող են լինել նաև հոսանքի, ռադիոկապի խափանման պատճառներով: