«ԼՂ հակամարտության կարգավորումը կախված Է Հայաստանի և Ադրբեջանի փոխզիջումային որոշումների գնալու նրանց պատրաստակամությունից». Լավրով
| Դիտվել է`
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում հիրավի համապարփակ բնույթ են ստացել: Այս մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայկակակն «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում:
«2017 թվականի ապրիլի 3-ին նշվում Է նշանակալից իրադարձություն՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Այդ տարեթիվը նոր փուլ Է խորհրդանշում հայ-ռուսական կապերում, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն»,- նշել Է Լավրովը եւ հավելել, որ երկու երկրների միջեւ զարգանում Է քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական կապերը, աշխատում են տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովները, միջխորհրդարանական հանձնաժողովը:
«Երկու պետությունների միջեւ դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները հիրավի համապարփակ բնույթ են կրում»,- ընդգծել Է նա:
Նախարարը նշել Է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն Է: «Չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը, անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել Է վեց տոկոսով եւ հասել 1,34 մլրդ դոլարի, այդ թվում՝ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատկարարումների ավելացման հաշվին»,- ասել Է Լավրովը: Նրա խոսքով՝ «նոր հորիզոններ են բացվել ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո»:
«Միասին աշխատում ենք հանրապետության տնտեսությունը Եվրասիական տնտեսական միության կանոններին ադապտացնելու վրա»,- նշել Է նա:
Ինչպես ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը, Ռուսաստանը ողոջունում Է Հայաստանի ավանդը Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում:Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ռուսաաստանը եւ Հայաստանը սերտորեն համագործակցում են առաջատար բազմակողմ հարթակներում:
ՌԴ արտգործնախարարը նշել Է, որ Մոսկվան մնում Է ԼՂ հակամարտության կարգավորման ակտիվ մասնակիցը:
Նա հայտարարել Է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կախված Է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կամքից եւ փոխզիջումային որոշումների գնալու նրանց պատրաստակամությունից:
«ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ կողմերին օգնում ենք հասնել հակամարտության կայուն հաղթահարման»,- հավելել Է Սերգեյ Լավրովը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ