Ով որքան մանդատ կստանա նոր խորհրդարանում
Advertisement 1000 x 90

Ով որքան մանդատ կստանա նոր խորհրդարանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանում կլինի 4 ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, Ելք, ՀՅԴ:

Ընտրական օրենսգրքով սահմանվում է մանդատների բաժանման կարգը՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:

Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվնամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Այսպիսով, նախնական ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, ԲՀԿ-ն՝ 30, Ելքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7:

Lragir.am



Նման նյութեր