Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը. Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

Հայաստանի կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կշարունակի բարեփոխումների այն կուրսը, որը սկսել է: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում նշել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կա րեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ կքվեարկեն Հանրապետական կուսակցության օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:

«Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, դա հսկայական պատասխանատվություն է նրանց նկատմամբ: Ես դա հասկանում եմ և շատ պատասխանատու կերպով եմ դրան վերաբերվում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը, որոնք մենք սկսել ենք և ես կասեի, հաջողությամբ ենք շարժվում առաջ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը բաց է և քննադատության, և համագործակցության համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ իրենք փորձում են վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական որոշումներ, որոնք կապահովեն պետության կայուն զարգացումը՝ սկսած այսօրվանից և տասնամյակներ անց, կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Մենք շահագրգռված ենք մեր երկրի զարգացմամբ: Փոխել պետք է շատ բան, բայց քայլ առ քայլ միասին մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունները հստակ սահմանված են, և դա շատ կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետը:



Նման նյութեր