Երևանի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերել 235 կարիքավոր ընտանիքի
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերել 235 կարիքավոր ընտանիքի

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցուցաբերված աջակցության տվյալները։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ այդմ, տարատեսակ աջակցություններ են ստացել 235 կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: Եվս 26 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:

Հարկ է նշել, որ արտահերթ հիմունքներով մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում 122 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ սովորում է 498 երեխա: Բացի այդ, 32 սիրիահայ  աշակերտ սովորում է Ալ. Սպենդիարյանի  անվան  երաժշտական  մասնագիտական  դպրոցում, նրանցից 5-ը՝ անվճար հիմունքներով:

Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության կենտրոնում է նաև սիրիահայ ընտանիքների անվճար բուժօգնության և սպասարկման խնդիրը:



Նման նյութեր