Այս ընտրություններին էլ քաղաքացիները քվեաթերթիկների վրա ինչ ասես, որ չեն գրել ու նկարել:
Նկարազարդումներով ու գրառումներով ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնում թեկնածու քաղաքական ուժերին: 9/07 ընտրատեղամասում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում, որտեղ վարկանիշային թեկնածուների անուն-ազգանուններն են նշված՝ ընտրողը տղամարդու սեռական օրգան էր նկարել: Դիտորդներից մեկն էլ աչքի պոչով նայելով պատկերվածին՝ ասաց՝ «ՕՐՕ»-ի «հրթիռն ա»:
Սեռական օրգանի նկարով քվեաթերթիկն անվավեր չհամարվեց, և «էրոտիկ երևակայությամբ» այս ընտրողի ձայնը գնաց Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան դաշինքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am