Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում կենցաղային կամ այլ տեսակի աղբ թափելու դեպքում հետիոտնը կտուգանվի 80 լարիով՝ մոտ 32 դոլարով: Քաղաքի մաքրությանը հետևելու են «Թբիլսերվիսգրուպ» ընկերության տեսուչները: Նրանք վերահսկելու են կենտրոնական թաղամասերը, տուրիստական տարածքները, այգիները, անցուղիները և այլ հասարակական վայրեր:
Առաջին 2 շաբաթվա ընթացքում տուգանքներ չեն կիրառվի, կիրականացվեն միայն զգուշացումներ և իրազեկման աշխատանքներ:
Տուգանքները կլինեն լուրջ և կկիրառվեն բոլոր տեսակի աղտոտումների դեպքում, այդ թվում նաև ընտանի կենդանիների:
Մինչև 2 կգ աղբը կտուգանվի 80 լարի: Եթե աղբը նետվել է շենքից՝ 100 լարի:
2 կգ-ից ավել աղբի տուգանքը սահմանվել է 150 լարի, շենքից նետելու դեպքում՝ 500:
Ընտանի կենդանիների թողած աղբը՝ 50 լարի:
Վտանգավոր նյութերով աղտոտումը ֆիզիկական անձանց համար 400, իսկ իրավաբանական անձանց՝ 1000 լարի:
Տուգանքները կկիրառվեն ապրիլի 17-ից:
Տեսուչները ոտքով են տեղաշարժվելու: Օրինակ՝ եթե տեսուչը նկատի վարորդին մեքենայից ծխախոտ նետելիս, նա կարող է Ճանապարհային ոստիկանությանը հաղորդագրություն տալ կատարվածի մասին:
Տեսուչները զինված են լինեու տեսա և ֆոտոխցիկներով: