Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Այսօր կարելի Է արձանագրել 14 մարդկանց մահը»,- ասել է նա լրագրողներին, հավելելով, որ նրանցից 11-ը մահացել են պատահարի վայրում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, ևս երկուսը՝ հիվանդանոցի ընդունարանում:
Նախարարի խոսքով՝ ներկայում 49 մարդ գտնվումէ ստացիոնարում: «13-ին բաց են թողել: Բոլոր հիվանդներին ամեն օր զննում են լավագույն մասնագետները, բոլորն ապահովված են դեղորայքով և արյամբ»,- հայտնել է Սկվորցովան:
Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջև ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաև այլ վարկածներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: