6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Advertisement 1000 x 90

6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարևելյան նահանգում, տեղեկացնում է Fars գործակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնում, որը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող է հայտնվել մի քանի հարյուր մարդ:

Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի և ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը:

 



Նման նյութեր