ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտ չի ստացել Երևանի տարածքում Թբիլիսիից ավիատաքսիով թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Աիաընկերությունը պետք է ՔԱԳՎ հայտ ներկայացնի, հայտի հաստատվելու դեպքում միայն տվյալ ավ իաընկերությունը կկարողանա թռիչքներ իրականացնել»,-ասաց նա:
Euromag-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, որը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ, այդ թվում՝ Երևան:
Նշվում է, որ որպես ավիատաքսի գործող ինքնաթիռը նախատեսված է 5 հոգու համար և համալրված է ժամանակակից սարքավորումներով: