Դիմում-նամակ բոլոր քաղաքական գործիչներին
Հարգելի քաղաքական գործիչներ
Ապրիլի 2-ի ընտրությունները դեռ երկար և մանրամասն վերլուծության կարիք ունեն: Բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ ղժղժոցը, ճվճվոցը, ծայրահեղ ռադիկալիզմը այլևս անցյալում են:
Խնդրում եմ Ձեզ, մի քարկոծեք և մրոտեք իրար: Դա ոչ մի դիվիդենտ չի բերի ոչ միայն Ձեզ, այլև Ձեր կուսակցություններին: Ավելի լավ կլինի, որ բոլոր ընդդիմադիր գործիչները մտածեն միավորվելու մասին: Ինչպես դա արեցին, օրինակ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Համաձայնեք, որ այսօր կարելի է փաստել, որ նաև այդ միավորումը տվեց իր պտուղները:
Հասկացեք, որ անիմաստ ամբիցիաները և միմյանց հաճախորդ անվանելը դեռ ոչ մեկին ոչ մի օգուտ չի տվել:
Հարգանքով՝ Կարեն Քոչարյան