Իմ հաճույքները, ընտանիքս եմ դրել, բայց այս «գնչուները» ընտրեցին ուրիշների ողորմածիկ կաշառքը․ Արզաքանցյանը շոկի մեջ է. 1in.am
Advertisement 1000 x 90

Իմ հաճույքները, ընտանիքս եմ դրել, բայց այս «գնչուները» ընտրեցին ուրիշների ողորմածիկ կաշառքը․ Արզաքանցյանը շոկի մեջ է. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար, Հայաստանից տևականժամանակ բացակայած Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքում ՀՀԿ ռեյտինգային կարգով առաջադրվածպատգամավորության թեկնածու էր: Նա ստացել է ընդամենը 3900 ձայն:

 -Պարոն Արզաքանցյան, վշտացա՞ծ եք գրանցված արդյունքներից:

-Շատ մտահոգություններ ունեմ: Մասնավորապես այն, որ իմ համաքաղաքացիները տեսնես ինչի մասին են մտածում, որ նման քայլերի են դիմում: Մի՞թե իրենց համար վաղվա օրը հետաքրքիր չէր, որ իրենց այդպես պահեցին:

-Նկատի ունեք այն, որ ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկությա՞ն:

-Հա, ընտրակաշառքով մի քանի կուսակցականներ և մի քանի կուսակցություններ խեղդեցին: Եվ 16 տարվա մեր հիմնադրամի աշխատանքը չգնահատեցին, որ իրենց երեխաներին ամեն ուսումնական տարի սեպետմբերի մեկ ենք շնորհավորել՝ էլ գրենական պիտույքներով, էլ գրքերով, էլ սոցիալական կարիքներ ունեցողներին օգնել ենք, աջակցել, այսքան ծնողների մատից փուշ ենք հանել, մեծ չարչարանքով, և սա բնավ իմ պարտականությունը չի եղել: Հիմա այս բոլորը մատնվեցին կաշառքի:

Եվ երկրորդ Արզաքանցյան էլ չկա, որ այս մարզում այսքան շինարարական աշխատանքներ է կյանքի կոչել, գազամուղեր քաշել, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել, կրթաթոշակ ենք տվել սովորողներին, օգնել ենք ուսանողներին, լավ սովորող ուսանողներին միշտ թոշակ ենք տվել, պատկերացրեք՝ տարեկան որքան երեխա է անցել մեր հիմնադրամով, նրանք բոլորն ունեն ծնողներ և բոլորը պետք է մտածեին՝ Արզաքանցյան Տիգրանը մեր միակ քյավառցի թեկնածուն է, որ իր վրա այսպիսի պարտականություն է վերցրել:

Չէ՞ որ ես իմ հիմնադրամով անում եմ օգնություններ, դիմում են՝ օգնում եմ: Եվ հիմա մինիմում կես մետրանոց բարձրությամբ նամակներ է հավաքվել, այս բոլոր նամակներին պատասխանել եմ: Այսինքն՝ ես պարտական եմ պատասխանել, ինչ-որ պետք է անել, իսկ դուք էլ ձեզ զոմբիի պես պահեք: Իրենց պահել են զոմբիի պես: Ճիշտ է, որ նրանք սոցիալապես լավ վիճակում լինեին, այդ քայլին չէին դիմի: Հասկանում եք՝ խոսքը վաղվա օրվա մասին է, իրենց դրել են ցիգանից վերանի տեղ, հա, լավ, մի օր էլ գնացինք էդ փողով շուկա արեցինք, չի կարելի չէ էդպես մտածել: Եթե սոցիալապես ժողովուրդն ապահով լիներ, նեղված վիճակ չլիներ, հաստատ այդ քայլին չէր դիմելու: Բայց այնպիսի մարդիկ այնպիսի քայլի են գնացել, որ ես լրիվ շոկի մեջ եմ: Ես շատ խիստ եմ հիասթափված, որ իմ հաճույքները, իմ ընտանիքի, իմ հարազատի բյուջեն կրճատել եմ, շահույթները բերել եմ իմ հիմնադրամ, որ օգնեմ, և մի օր պետք է իմ կողքը լինեին, գնացին կանգնեցին տարբեր մարդկանց ողորմածիկ կաշառքի վրա:

Թող մի հատ զանգեն ինձ, բացատրեն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրենց համար ի՞նչ է արել, որ էդքան ձայն տվեցին: ԲՀԿ-ից մարզպետ էլ ենք ունեցել, այդ մարզպետը մարզի համար ի՞նչ է արել, ի՞նչ…

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր