Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կանանց մրցումներում 90 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 105 կգ արդյունքով երրորդն էր: Հրում վարժությունում նա 125 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը, սակայն դա բավարար է եղել երկամարտի արդյունքով բրոնզե մեդալ նվաճելուն:
Հիշեցնենք, որ 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել նաև Սոնա Պողոսյանը:
armsport.am