Վարսակն արդեն վաղուց իր տեղը գրավել է մեր սեղանների վրա: Ամբողջ աշխարհում այն հանդիսանում է սիրելի նախաճաշ շատ մարդկանց համար, որովհետև բոլորին հայտնի է վարսակի փաթիլների օգտակարության մասին: Այս շիլան պատում է ստամոքսի լորձաթաղանթը, նորմալացնում է նրա աշխատանքը: Վարսակը խորհուրդ է տրվում նաև օգտագործել 15 օրերի ընթացքում քաշի նորմալացման համար: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ դրա օգնությամբ կարելի է նաև ազատվել փորկապությունից:
Բայց ամեն ինչ այդքան հարթ չէ:
Ինչո՞ւ չարժե հրապուրվել վարսակով
Միշտ ուտել վարսակ, առավել ևս՝ մեծ չափաբաժիններով, վնասակար է և նույնիսկ վտանգավոր առողջության համար: Ամբողջ բանը նրանում է, որ վարսակը պարունակում է ֆիտինաթթու՝ նյութ, որը դանդաղեցնում է կալցիումի ներծծումը աղիներում, և դրա մասին ձեզ կպատմի յուրաքանչյուր գաստրոէնտերոլոգ:
Բացի այդ, ֆիտինաթթուն դուրս է հանում նաև կալցիումը ոսկորներից, ուստի, առանց բժշկի հետ խորհրդակցելու՝ մի շտապեք սկսել վարսակային դիետա:
Վարսակի բաղադրության մեջ ֆիտինաթթվի առկայությունը չի խոսում այն մասին, որ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մթերքից: Բայց կա ժողովրդական իմաստնություն. ամեն ինչ չափի մեջ է լավ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը