Հայաստանի երեք ամենաթանկ տները` ըստ Կադաստրի. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի երեք ամենաթանկ տները` ըստ Կադաստրի. hetq.am

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տան կադաստրային արժեքը 428 մլն. դրամ է։ Այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին։ Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է։

Ամենաբաձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տների երկրորդ հորիզոնականում Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին պատկանող 398 մլն կադ. արժեք ունեցող բնակելի տունն է։ Երրորդ ամենաթանկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն՝ Արսեն Արսենյանին պատկանող 324 մլն դրամանոց առանձնատունն է։

Ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տները գտնվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

 

Մինչ կներկայացնենք կադաստրային բարձր արժեք ունեցող տների և բնակարանների գները, պարզաբանենք, որ կադաստրային արժեքի չափը հաշվարկվում է երեք տարին մեկ՝ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի։

Բացի մայրաքաղաքից, որտեղ 45 հատ 144 մլն դրամից (300 հազար ԱՄՆ դոլար) կադաստրային արժեք ունեցող տուն է հաշվառված, մարզերում նման կադաստրային արժեք ունեցող 3 բնակելի տուն է գրանցված. մեկը՝ Կոտայքի մարզում (այն պատկանում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին), երկուսը՝ Արմավիրում։ Այսինքն՝ հանրապետությունում 300 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 48 տուն է գրանցված։

Բացի այդ, 100-300 հազ. ԱՄՆ դոլար կադաստրային արժեք ունեցող 821 բնակարան և 797 բնակելի տուն (առանձնատուն) կա գրանցված։

100-300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ այդ 821 բնակարանները հաշվառված են Երևանում: Հայաստանի մարզերում այդպիսի կադասատրային արժեքով բնակարաններ, ըստ պաշտոնական տվյալների, չկան։

48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակելի տներ

Այս կադաստրային արժեքն ունեցող 797 բնակելի տներից 684-ը, այսինքն՝ 68%-ը, կառուցված է Երևանում: Թանկարժեք բնակելի տներով «աչքի է ընկնում» նաև Կոտայքի մարզը, այնուհետև՝ Արմավիրը։ Իսկ «ամենահամեստ» մարզերը Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց ձորն ու Սյունիքն են. այստեղ 48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարաններ և բնակելի տներ չկան։

Ամբողջությամբ՝ hetq.am