«Արգելված տարածքում»` Անի Լուպեի հետ. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արգելված տարածքում»` Անի Լուպեի հետ. bravo.am

Ետնաբեմն այն վայրն է, որտեղ կատարվող գործողությունները հեռու են մնում հանդիսատեսի աչքից` պատվելով խորհրդավորության շղարշով: Շատերն են երբևէ ցանկություն ունեցել դահլիճից աննկատ մուտք գործել թատրոնի «արգելված տարածք» և հետևել, թե ինչպես են դերասանները պատրաստվում իրենց ելույթին: BRAVO.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն: Մեր հանդիպման օրը նա պատրասվում էր «Սիրո խոստովանություն» ներկայացմանը։

Անի, սկսենք օրվա մեկնարկից։ Ի՞նչ եք հասցրել անել մինչև թատրոն գալը։

-Արթնացել եմ շատ լավ տրամադրությամբ, քանի որ եղանակն արևոտ է։ Հասցրել եմ այցելել գեղեցկության սրահ՝ ներկայացման համար մազերս հարդարելու, հետո էլ ընկերներիցս մեկի հետ եկեղեցի ենք գնացել։ Մի ժամ փնտրել ենք մեր մեքենայի հետևում կայանած մեքենայի վարորդին, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Եվ ժամը 17:00-ին հասել եմ թատրոն։

Սովորաբար, ե՞րբ եք թատրոն գալիս։

-Ներկայացումից երկու ժամ առաջ փորձում եմ թատրոնում լինել։ Միշտ չէ, որ հաջողվում է, սակայն փորձում եմ շատ չուշանալ։ Իրականում շուտ գալն իր նպատակն ունի՝ նպաստում է, որ մտնենք թատրոնի միջավայրի մեջ ու վերցնենք ամբողջ ջերմությունը։ Եթե կես ժամ առաջ էլ գանք, էլի կհասցնենք ներկայացմանը պատրաստվել, սակայն ներքին զգացողություններն ամբողջովին տարբեր կլինեն. ներկայացման մեջ չենք լինի։

Կամերայինում օրն ինչի՞ց է սկսվում։ Ի՞նչ եք հասցնում անել այդ երկու ժամվա ընթացքում։

-Ամեն ինչ սկսվում է մի բաժակ սուրճից, այնուհետև «սաունդչեք» ենք անում, հետո՝ գրիմ, հագնվում ենք ու սկսում խաղալ։ Երբեմն գիշերն էլ ենք թատրոնում անցկացնում. սուրճ ենք դնում ու սկսում զրուցել։ Իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, սրճարան գնալու փոխարեն նախընտրում եմ թատրոնում սուրճ խմել։

Կա՞ ինչոր բան, որ ներկայացման օրերին փորձում եք չանել։

-Փորձում եմ վատ լուրերից խուսափել, որովհետև դրանք մեծ ազդեցություն են թողնում ինձ վրա։ Արդեն ընկերներս էլ գիտեն, որ այդ օրերին բացասական ոչինչ ինձ պետք է չասեն։ Իրականում շատ կարևոր է նաև հանդիսատեսի էներգիան։ Մտնում եմ բեմ ու միանգամից զգում՝ ինչպիսի հանդիսատես է ու ներկայացումն ինչպես կանցնի։

Ամբողջությամբ՝ bravo.am



Նման նյութեր