Գագիկ Քամալյանի Facebook-յան գրառումը. «Միքայել Պողոսյանը ասում է, որ ինքը ՀՀԿ-ից չէ, որովհետև ինքը կուսակցական չի եղել ու չի լինելու։ Հետո, երբ թղթակիցը հարցնում է բա ինչո՞ւ եք ցուցակում հայտնվել, ասում է տեղյակ չի եղել, բայց ասում է, որ ինքը ուզում է լինել ավագանու անդամ, ու մի հատ էլ մունաթ է գալիս, թե բա դրանում ի՞նչ վատ բան կա։
Ճիշտն ասած այդպես էլ չհասկացա, թե այս մարդը ո՞ւմ առաջ էր ուզում արդարանալ, բայց մի բան հասկացա, որ այս մարդը ասում էր, ճիշտ ա, ես կլինեմ անբարոյականների մեջ, բայց ես անբարոյական չեմ»։