Ամերիկացի զսոսաշրջիկ կանայք, որոնք Տեխասի նահանգում այցելել էին սաֆարի-պարկ, տեսագրել են իրենց հանդիպումն ուղտի և ջայլամի հետ, հաղորդում է UPI-ին:
Կենդանիները փակել են ավտոմոբիլի ճանապարհը, որի մեջ երկու կին էին և մեկ աղջիկ: Ուղտն առանց քաշվելու գլուխը խցկել է բաց լուսամուտից ներս և սկսել ծամել ուտելիքով թղթե տոպրակը, որը դրված էր վարորդի նստոցի մոտ:
Կանայք շտապել են փակել լուսամուտները, որպեսզի ջայլամին թույլ չտան անելու նույն բանը: Ինչպես նշել է UPI-ն, դրանց հետո թռչունն սկսել է դրսից կտցահարել ավտոմեքենան: