«Փառք Աստծո՝ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն, ՀՀ Պաշտպանության Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով երեկ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:
Գևորգը նշեց, որ ինքը լավ վիճակում է գտնվում, իսկ վթարի մյուս մասնակից ավտոմեքենայի վարորդի 14-ամյա դուստրը հիվանդանոց է տեղափոխվել միայն ապահովության նպատակով:
Հավելենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի և Սարգսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի խաչմերուկում. իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Աուդի Ա4» ավտոմեքենաները: Վերջին մեքենայի ղեկին եղել է Գևորգ Ալթունյանը: